HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրահանձնաժողովը Պարենային ապահովության ծրագրից 3 միլիոն եվրո տրամադրեց Հայաստանի բյուջեյի աջակցման համար

Եվրահաձնաժողովի Պարենային ապահովության  ծրագիրը  (ՊԱԾ) Հայաստանում վճարումների և ազգային բյուջեյի աջակցման հավասարակշռման գործիք է: Ծրագիրը 1997թ. ֆինանսական տարվանից սկսված աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության պետբյուջեյին: Այդ ժամանակից ի վեր թվով 10 տարեկան ծրագրեր են հաջողությամբ իրականացվել` տրամադրելով 96.5 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցման և 5.5 միլիոն եվրո տեխնիկական աջակցման և հետագա գործողությունների տեսքով: Եվրահանձնաժողովի Պարենային ապահովության 2007-2008թթ արդյունավետ  իրականացված ծրագրի հետ միասին Հայաստանի զարգացմանն ուղղված ՊԱԾ ներդրումը կազմում է 105 միլիոն եվրո: Եվրահանձնաժողովի 2007-2008թթ. ՊԱԾ հիմնական նպատակները համահունչ են Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարության հետ և միտված են`  ա) կայուն տնտեսական աճի և զարգացման միջոցով աղքատության նվազմանն ուղղված կառավարության և հասարակության ջանքերի օժանդակմանը, բ) գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացման տեմպերի պահպանմանը: Եվրահանձնաժողովի 2007-2008թթ. ՊԱԾ հատուկ նպատակն էր օգնել Հայաստանի կառավարությանը բարելավելու պետական ծրագրերի մշակումը, կառավարումը, իրականացումն ու արդյունավետությունը, ինչպես նաև բարելավելու գյուղատնտեսության ոլորտի ծառայությունները, որոնք ուղղված են մթերքների ոչ անվտանգ լինելու նվազեցմանը և մասնավորապես կենդանիների առողջության և ֆիտոսանիտարական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter