Եվրահանձնաժողովը ոլորտային քաղաքականության աջակցման ծրագրով 3.25 միլիոն եվրո տրամադրեց մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համար
Ոլորտային քաղաքականության ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի բարեփոխումները, որտեղ հիմնական շեշտադրումը կատարվում է բարեփոխումների գործընթացի կառավարման և մոնիտորինգի իրականացման ինստիտուցիոնալ ունակությունների վրա, ինչպես նաև կապել այն բյուջեյի և ռեսուրսների կառավարման հետ:
Այն համահունչ է Եվրահանձնաժողովի TACIS ԳԾ 2006, ԵՀՔ ԳԾ 2007 ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող ոլորտային քաղաքականության աջակցման ծրագրի հետ և հիմնված է Կրթության և գիտության նախարարության 2005-2008թթ. բարեփոխումային միջոցառումների վրա:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 16 միլիոն եվրո, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է տեխնիկական աջակցման համար: Բյուջեյի աջակցման 15 միլիոն եվրոն տրամադրված է ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի կողմից հաստատված քաղաքականության պայմանների բավարար կատարման համար:
Փոխանցումները Հայաստանի բյուջե կատարվում են քաղաքականության պայմանների իրականացման դիմաց: 5 միլիոն եվրո կազմող առաջին ֆիքսված մասնաբաժինը հայաստանյան բյուջե վճարվել է 2008թ. հունիսին` Ֆինանսավորման համաձայնագրի երկու նախապայմանների կատարումից և ստորագրումից հետո: Երկրորդ մասնաբաժինը` 3.25 միլիոն եվրո, վճարվել է 2009թ. փետրվարին:
Սույն ծրագիրն իրականացնող հիմնական գործընկերներն են Կրթության և գիտության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը և սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող այլ գործընկերներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել