HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ մեծահարուստները արդեն սկսե՞լ են քողարկված ընտրարշավը

«Հրապարակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայում է հանգստանում, նրա շրջագայությունների ուղեգծից դուրս չի մնացել Մոնտե Կառլոն:

Իսկ մինչ այդ նա հավաքել է ԲՀԿ վերնախավին ու հորդորել է գնալ հանգստի՝ սեպտեմբերին թարմ ուժերով կուսաշխատանքի լծվելու պայմանով: ԲՀԿ-ից արձակուրդում չէ միայն Վարդան Բոստանջյանը, ով կոալիցիայի կազմում բանակցում է ՀԱԿ-ի հետ:

«Հրապարակի» տեղություններով՝ աշնանը նախընտրական ցուցակների կազմման հարցում Ծառուկյանը որոշել է առաջնորդվել «ով ավելի շատ ձայն կբերի» սկզբունքով: Առաջնային տեղում են ԲՀԿ մեծահարուստները՝ Սամվել Բալասանյան, Մուրադ Գուլոյան, Մխիթար Հարությունյան, ովքեր արդեն սկսել են քողարկված ընտրարշավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter