HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամիները վնասներ են պատճառել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից տեղեկացնում են ուժեղ քամիների պատճառած վնասների մասին: Լոռու մարզում մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Սարամեջ համայնքի մի շարք բնակելի տների տանիքների ծածկերը, կոտրվել լուսամուտների ապակիները: Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ից մինչև ժամը 15.30-ը գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Գառնի համայնքի բնակիչ Արայիկ Օհանյանին պատկանող տան տանիքի ծածկը` 230 քմ մակերեսով եւ փլուզվել տանիքը կրող եռանկյունաձեւ պատը: Վայոց ձորի մարզում նույն օրը գրանցված ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել մարզի Ելփին եւ Խաչիկ համայնքների բնակելի տներին: Գեղարքունիքի մարզում էլ մարտի 10-ին, ժամը 03.00-ի սահմաններում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Ակունք համայնքի բնակիչ Մելիք Ոսկանյանին պատկանող տան տանիքի ծածկը` 40 քմ մակերեսով: Համապատասխանաբար` Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզպետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ` վնասի չափերը ճշտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter