HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ամենաակատիվն է ընտրություններում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 29-ին Ղարաբաղի մի քանի համայնքներում նախատեսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. համայնքի ղեկավարներ պետք է ընտրեն Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան եւ Նոր Մարաղա, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Քարահունջ, Շուշի քաղաքում եւ շրջանի Հին շեն, Մեծ շեն եւ Քարին տակ, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն, Ձորափ, Տանձուտ եւ Վակունիս համայնքներում: Մարտունու շրջանի Զարդանաշեն եւ Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքներում կանցկացվեն նաեւ ավագանու անդամների ընտրություններ: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հետքին տեղեկացրին, որ  Ասկերանի շրջանի Լուսաձոր, Շուշիի շրջանի Մեծ շեն եւ Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքներում համայնքի ղեկավարի ընտրութուններ չեն լինի` թեկնածու չառաջադրվելու պատճառով: Արդեն ավարտվել է թեկնածուների գրանցման ժամկետը, այս առումով բացառություն է Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքը, որտեղ կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Համայնքի ղեկավարի թեկնածուի գրանցման ժամկետը կլրանա մարտի 14-ին: Իսկ թե ինչ մասնակցություն են ունենում այս ընտրություններին Ղարաբաղի կուսակցությունները, փորձեցինք պարզել կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Պարզվում է, որ այս ընտրություններում թեկնածուներ են առաջադրվել միայն Արցախի ժողովրդավարական կուսակցությունից: Ավելին` Շուշիի քաղաքապետի չորս թեկնածուներից երեքը ԱԺԿ-ից են: ԱԺԿ-ի անդամներից համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Նոր Մարաղայում եւ Նոր Սեյսուլանում: Հինգ համայնքներում առաջադրվել են գործող համայնքի ղեկավարները: Չի առաջադրվել Շուշիի ներկայիս քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը, չնայած որ լուրեր էին պտտվում նրա երրորդ անգամ առաջադրվելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter