HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերը շարունակվելու են

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը(ՀԲԸՄ) ծրագիր է  իրականացրել Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում: Գյուղում կառուցվել են տներ, դպրոց, բուժկետ եւ այլն: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Նորաշեն գյուղից 200 մ հեռավորության վրա գտնվող Ջրակն գյուղում նույնպես սկսել էին տների կառուցումը, որը սակայն, մեր տեղեկություններով, ձգձգվում է: Միության Լոնդոնի մասնաճյուղը 2005-ին սկսել էր նաեւ Հադրութի շրջանի Բարեշեն գյուղի վերակառուցումը, որը դարձյալ ավարտին չի հասցվել եւ մեր տվյալներով դադարեցվել է: Աշխատանքների դադարեցման պատճառի մասին մեր հարցմանը ՀԲԸՄ-ի  Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յուրդեքյանը պարզաբանեց . «Արցախում ընդհանրապես, Հադրութի շրջանում մասնավորապես իրականացվող վերաբնակեցման ծրագրերը չեն դադարել, շինարարական աշխատանքների ժամանակավոր դադարը եղանակային եւ սեզոնային պատաճառներով է պայմանավորված»:  Հովիկ Յուրդեքյանը վստահեցրեց, որ եղանակի բարելավման պարագայում աշխատանքները կվերսկսվեն: Փոխտնօրենը տեղեկացրեց, որ թե Հայաստանում, թե Արցախում շարունակվելու են միության աշխատանքները, հատուկ հատկացումները` կրթական, մարդասիրական, երիտասարդական, մշակութային ծրագրերի գծով: «Դեռեւս ճգնաժամը մեր միության ստանձնած պարտավորությունների երկարաժամկետ  ծրագրերի առումով որեւէ փոփոխություն չի մտցրել»,-ասում է Հ.Յուրդեքյանը: Հիշեցնենք, որ Միության անդամները ներդրում են ունեցել Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհների կառուցման գործում, ինչպես նաեւ` Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ վերակառուցվել է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցը, կառուցվել` Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի, մեկ բազմաբնակարան եւ շախմատի դպրոցի շենքերը:    2004-ին ՀԲԸՄ-ի հովանավորությամբ ստեղծվել է Արցախի կամերային նվագախումբը: Այս ծրագիրը շարունակվում է մինչ օրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter