Ոսկու գողը ձերբակալված է
Երեկ` ժամը 17.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի 42 բնակարանից բերման են ենթարկել 33-ամյա Էդուարդ Պ.-ին, որը նախորդ տարվա հոկտեմբերին, «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի ոսկու շուկայի մի սեղանիկից գողացել է 37-ամյա Վրեժ Վ.-ին պատկանող 37,9 գ կշռով ոսկյա վզնոցը: «Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել