HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Արհեստական գներ Կապանում

Չնայած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գրեթե ամեն օր հայտարարում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արհեստականորեն չեն բարձրանալու, Կապանում իրավիճակն այլ է: Մասնավորապես, քաղաքի խանութներում 1 կգ շաքարավազն արժե 300-320 դրամ, 1լ ձեթը` 700-720 դրամ, 200-230 դրամով թանկացել է նաեւ կարագը:

Ինչպես նշեցին մանրածախ առևտրի կետերի աշխատակիցները, «լողացող» փոխարժեքի քաղաքականությունից հետո կոնկրետ երշիկեղեն արտադրող մայրաքաղաքի ընկերություններից մեկը ապրանք է առաջարկել` բարձր գներով ու առանց որևէ փաստաթղթի: «Պահանջում ենք փաստաթուղթը, ասում են` հետո կտանք, մեկ շաբաթից, բայց հո հարկայինն էլ չի սպասում մեկ շաբաթ»,- «Հետքի» Կապանի թղթակցի հետ զրույցում նշել են խանութների աշխատակիցները: Տվյալ պարագայում վերջիններս հրաժարվում են ապրանքներ վերցնելուց: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ապրանքաշրջանառության դեպքում փաստաթղթեր չապահովելն օրենքի խախտում է եւ տնտեսվարողները կարող են դիմել համապատասխան ատյանների: «Տնտեսվարողները պետք է տեղյակ լինեն, որ փոխվել  է գործող կարգը ու այսուհետ փաստաթղթային շրջանառությունը պարտադիր է: Այն կազմակերպությունները կամ ընկերությունները, որոնք հրաժարվում են  հաշիվ-ապրանքագին տրամադրելուց, տնտեսվարողները կարող են կամ դիմել հանձնաժողով, կամ  Պետական եկամուտների նախարարությանը»,-նշեց Ա. Ուդումյանը: Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքատեսկաների գների արհեսատական բարձրացմանը, ապա ըստ Ա. Ուդումյանի,  մարզերում պատկերը մի քիչ մտահոգիչ է: «Մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը եւ այլ ապրանքատեսակներ իրացվում են վաելի բարձր գներով, քան Երեւանում, ուստի չհիմնավորված գների բարձրացումը կանխելու նպատակով հանձնաժողովը դիմել է Պետական եկամուտների կոմիտե»,-ավելացրեց Ուդումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր