Հրաչյա Փոլադյանը ԵՊՀ դասախոս չէ
Երեկ «Միասին» երիտասարդական շարժումը երեւանյան բուհերի շենքերի պատերին եւ քաղաքի կենտրոնական հատվածներում փակցրել էր ըստ իրենց «կաշառակեր» դասախոսների նկարներն ու անունները: Ինչպես պարզվեց, այդ ցուցակում կային անճշտություններ: Մասնավորապես, ցանկում տեղ է գտել Հրաչյա Փոլադյանի անունը` որպես ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս:
Այսօր ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ թեեւ Հրաչյա Փոլադյանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, բայց երբեք չի դասավանդել ԵՊՀ-ում: Ներկայումս նա Եգիպտոսում ՀՀ դեսպանի խորհրդականն է: Փոլադյան ազգանունով մեկ այլ դասախոս կա ԵՊՀ-ում` Սարգիս Փոլադյանը (Հրաչյա Փոլադյանի ազգականն է), ով արաբերեն է դասավանդում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել