Գրիգոր Ոսկերչյանի վատառողջ լինելու պատճառով նիստը հետաձգվեց
Մեկժամյա ընդմիջումից հետո դատավորը Գրիգոր Ոսկերչյանին և նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանին թույլ չտվեց հայտարարությամբ հանդես գալ, այլ անմիջապես անցավ դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկի միջնորդության քննարկմանը:
Դատավորը տեղեկացրեց, որ Վարդուհի Սարգսյանն այդ դատարանում քարտուղար է նշանակվել մարտի 2-ին: Հովիկ Արսենյանը նկատեց, որ դեռ փետրվարի 27-ին դատավորը հայտարարել էր, որ դատաքննությունը պետք է շարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ հմայնքների առաջին ատյանի դատարանում նույն կազմով, եւ դատավորը նախապես չէր կարող իմանալ, թե օրեր անց օվ է նշանակվելու քարտուղար: Արսենյանը քարտուղարին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն, որը քննելու համար Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում Գրիգոր Ոսկերչյանի համար շտապօգնություն է կանչվել, բժիշկները եզրակացրել են, որ Գ. Ոսկերչյանին չի կարելի մասնակցել դատական նիստին երեք ժամից ավելի: Դատավորը, հիմնավորվելով շտապօգնության եզրահանգման վրա, այսօրվա դատական նիստը այլևս չշարունակեց, այն հետաձգեց մինչև վաղը, ժամը 12:00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել