HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Օդի համար վճարվող գումարը կներառվի տոմսի գնի մեջ

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկման ներկայացրեց «ՀՀ օդային ուղեւորների  ելքի համար պետական տուրքի գանձման կարգի» մասին  որոշման նախագիծը: ԱԺ-ն ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքը: Ըստ այդմ նախատեսվում է կատարել փոփոխություններ օդի տուրքի վճարման ընթացակարգում` այն ներառելով տոմսի արժեքի մեջ: Կառավարությանը ներկայացված կարգը հստակեցնում է ընթացակարգերը փոփոխությունը կատարելու համար. «Մասնավորապես պետական տուրքի գանձումը պատվիրակվում է  ՀՀ-ի  ավիափոխադրողներին, որոնց մեջ ներառվում են նաեւ ՀՀ-ում ներկայացուցչություններ ունեցող, կանոնավոր օդային փոխադրումներ կատարող օդային ավիափոխադրողները»,- ասաց Տ. Դավթյանը: Ոչ կանոնավոր ավիափոխադրումներ կատարողների պարագայում պետական տուրքի գանձումը կապահովի  օդանավակայանը շահագործող կազմակերպությունը: «Անցումային շրջանը կտեւվի մոտ մեկ տարի, իսկ այն տոմսերի համար, որոնք վաճառվել են մինչեւ կարգի` ուժի մեջ մտնելը, կկիրառվի նախորդ ձեւաչափը, մինչեւ 2010թ մարտի 29-ը»,- տեղեկացրեց նախարարը: Նա նշեց, որ կարգը հստակեցնում եւ պարզեցնում է օրենքի փոփոխությունը գործընթացի առումով: Նախարարը վարչապետից երկու-երեք օր ժամանակ խնդրեց  Արդարադատության նախարարության  հետ իրավական ձեւակերպումները հստակեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter