HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների հայտարարությունը

Ախալցխայի շրջանային դատարանի նախագահ` տկն Ց. Մայսուրաձեին Մեր նկատմամբ տարվող դատավարությունում դատական վերջին նիստից (հունվարի 28) անցած ժամանակահատվածում թույլ են տվել հետեւյալ աղաղակող  խախտումները. 1.    2009թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման անօրինական կերպով մերժել է արտոնել ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին ստանձնելու մեր պաշտպանությունը: Այն, որ այս որոշումն անօրինական է եւ խախտում է մեր սահմանադրական իրավունքները հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին 2.    Մեր հայաստանցի փաստաբան` Ստեփան Ոսկանյանն այս պահի դրությամբ ունի ոնորոշ կարգավիճակ` քանի որ վերջերս նրան հայտնել են, որ Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումը արդեն կորցրել է ուժը եւ նրան փորձել են արգելել տեսակցել իր պաշտպանյալ` Վահագն Չախալյանի հետ, որը պահվում է Թբիլիսիի համար 5-մեկուսարանում: Նաեւ, դերեւս չլուծված են մնում դատավարության ընթացքի հետ կապված հետեւյալ խնդիրները` 1.    Դատավարության հայերեն թարգմանությունը կատարվում է չափազանց թափթփված եւ անորակ կերպով, ինչը խոչընդոտում է մեզ լիարժեք կերպով մասնակցել դատական գործընթացին: 2.    Դատավարության նիստերը մի քանի անգամ անհարկի կերպով հետաձգվել են անհեթեթ պատճառաբանությամբ: Բացի դրանից, դատական նիստերի օրերը նշանակվում են դատավորի կողմից կամայականորեն` առանց պատշաճ ծանուցման: Հաշվի առնելով վերոնշյալը` մենք պահանջում ենք դատարանից` ապահովել այս բոլոր խնդիրների լուծումը եւ մասնավորապես` -    մեզ ժամանակ տրամադրել որպեսզի մենք հնարավորություն ստանանք Արդարադատության նախարարության առջեւ հստակեցնել մեր փաստաբաններ` Պատրիկ Արապյանի եւ Ստեփան Ոսկանյանի կարգավիճակը, -    ապահովել դատական նիստերի պատշաճ թարգանությունը, -    տրամադրել առ այսօր տեղի ունեցած դատական բոլոր նիստերի արձանագրությունները: Մենք հայտարարում ենք, որ առանց մեր վերոնշյալ պահանջների կատարման` դատավարության շարունակելը պարզապես անօրինական է, քանի որ դրանց լուծում չտալով Դուք խախտում եք մեր սահմանադրական իրավունքները: Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյաններ 12.03.2009

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter