HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռոստվցի Քաջիկի» 6 տարին վերահաստատվեց

Մոսկվայի Լյուբլինյան շրջանի դատարանի այս տարվա հունվարի 20-ին նախկին «օրենքով գող» Քաջիկ Ասատրյանի նկատմամբ կայացրած դատավճիռը երեկ անփոփոխ է թողել նաեւ Մոսկվայի քաղաքային դատարանը` մերժելով դատախազության բողոքը: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Պրաիմ Կրաիմ» գործակալությունը: Դատական առաջին ատյանը Քաջիկ Ասատրյանին տարվա սկզբին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման` ապօրինաբար թմրանյութ պահելու համար: Քաջիկ Ասատրյանը  (մականունը` «Ռոստվցի Քաջիկ») անազատության մեջ է անցյալ տարվա հուլիսի 8-ից: Ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբրվել է 4 գ «հերոյին» տեսակի թմրանյութ: Նախկին «օրենքով գողն» «տիտղոսից» զրկվել է 2005 թվականին եւ մինչ օրս այդպես էլ չի կարողացել վերադարձնել կորցրած «թագը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter