HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը, պատասխան ստանալով, ստիպված լռել է

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը և այսօրվա ընթացքում  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում  արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Քարվենդ, Աշաղը Սեյիդահմեդլի, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Սեյսուլան, Լևոնարխ, Կարմիրավան և Յարմջա ուղղություններում  տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը  կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter