HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱրմՌոբոտիքսը կմասնակցի ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին

Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ԱրմՌոբոտիքս) կմասնակցի «ԱՊՀ ավիացիայի և տիեզերագնացության ապագան» ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին: Այն տեղի կունենա Ռուսաստանում օգոստոսի 16-21 Միջազգային ավիատիեզերական սալոնի շրջանակում:

Ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ինժեներական և տեխնոլոգիական առաջատար երկիր ԱՊՀ տարածքում, ինչպես նաև համագործակցել ու փորձ փոխանակել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների և երիտասարդական կազմակերպությունների հետ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, 2008թ. սկսած, կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը, որը ներառում է ԱրմՌոբոտիքս մրցույթները, ակումբը և դպրոցական խմբակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter