HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դիտարկման արդյունքում պարզվել է, թե որտեղ ինչ պետք է ցանել

Գյուղական համայնքների տնային տնտեսությունների 5.5 տոկոսի շրջանում անցկացված հետազոտության արդյունքները լիովին բավարար են ոլորտի վիճակը ներկայացնելու համար: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2008թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերի եւ գյուղատնտեսական մթերքների իրացման ընտրանքային հետազոտության արդյունքները կարելի է ոլորտում վիճակը ներկայացնող խոսուն տվյալներ համարել: Ղարաբաղի 7 շրջանների 62 գյուղական համայնքների 1040 տնային տնտեսության շրջանում անցկացված հետազոտության արդյունքում բավականին հետաքրքիր տվյալներ են պարզվել. ընտրանքային դիտարկման արդյունքների համաձայն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների 38.6 տոկոսը բաժին է ընկել Մարտունու շրջանի, 27.1 տոկոսը Հադրութի շրջանի տնային տնտեսություններին: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են ընդհանուրի 89.4 տոկոսը, իսկ ցորենի ցանքատարածությունները` հացահատիկային մշակաբույսերի 84.9 տոկոսը: Դիտարկման արդյունքների համաձայն, հացահատիկի բերքատվության միջին հանրապետական մակարդակը (21.4ց/հա) գերազանցվել է Հադրութի (23.2 ց/հա) շրջանի տնային տնտեսություններում: Միջին հանրապետական ցուցանիշի համեմատ հացահատիկի բերքատվության զգալիորեն ցածր մակարդակ է դիտվել Շուշիի շրջանում (12.1 ց/հա):  Կարտոֆիլի բերքատվությունը բարձր է եղել հատկապես Շահումյանի (215.0 ց/հա) եւ Քաշաթաղի (171.0 ց/հա)  շրջաններում: Բերքատվության բարձր  մակարդակ դիտվել է նաեւ Շուշիի եւ Ասկերանի շրջաններում: Միջին հանրապետական ցուցանիշից (117.8ց/հա) ցածր մակարդակ դիտվել է Մարտակերտի,   Հադրութի եւ Մարտունու շրջաններում: Բանջարեղենի միջին հանրապետական ցուցանիշի (79.1ց/հա) համեմատ բերքատվությունը բարձր է եղել հատկապես Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում, ինչպես նաեւ Մարտունու,  Շուշիի, Ասկերանի շրջաններում:  Իսկ  ցածր մակարդակ դիտվել է Մարտակերտում եւ Հադրութում: Ի տարբերություն հացահատիկի եւ բանջարեղենի բերքատվության, խաղողի բերքատվության միջին հանրապետական մակարդակը (54.7ց/հա) գերազանցվել է Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների տնային տնտեսություններում: Մնացած բոլոր շրջաններում արձանագրվել է խաղողի բերքատվության միջին հանրապետական ցուցանիշից ցածր մակարդակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter