HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի տաքսու վարորդները դարձյալ բողոքում են

12_03-taxsist_gyumriԱյսօր վաղ առավոտից Գյումրիի տաքսու վարորդները շրջափակել էին Շիրակի մարզպետարանի դիմացի փողոցը` պահանջելով անհապաղ վերջ դնել «չտրամաբանված» հարկերին: Վերջիններիս հատկապես զայրացրել էր այն, որ մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթափոխով հսկում են Գյումրին: Վարորդների գնահատականով` «նրանք եկել են «փող դզելու»` տեղի -անտեղի իրենց տուգանելու»: Որպես ապացույց` նրանք մեզ տրամադրեցին մի փաստաթուղթ, որտեղ Տրանսպորտի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցներից մեկը` Գ. Մկրտչյանը, թեև տուգանել է վարորդին, սակայն չի նշել գումարի չափը: «Գիտեք ինչի համար չեն նշում, որ մի քանի կոպեկ էլ իրենք փախցնեն, չեն նշում, բայց նստածդ տեղը հանկարծ իմանում ես, որ ասենք քո վրա մի աբսուրդ պարտք են հանել: Ժողովուրդը կալանավոր է դարձել էս կառավարության ձեռքը, մայրաքաղաքի ոստիկանները ստեղից չեն հեռանում, օլիգարխները Գյումրիում տաքսի սերվիսներ են հիմնադրում, օրինակ` Լիդա Նանյանը պատրաստվում է իննսուն նոր տաքսի բերել ու սերվիզ հիմնադրել, էլ էդ կինը մեր հարցերը կառավարությունում կբարձրացնի: Պարզ չի, որ նրան ձեռնտու է` տաքսու վարորդները գնան ու օրական հազար դրամով, ստրուկի կարգավիճակով իր մոտ աշխատեն: Հենց գնացինք քաղաքապետարան բողոք` երկրորդ օրն իմացանք, որ կոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանն էլ շահագրգռված է մեր գործ չունենալով, որովհետև նա էլ նոր տաքսիներ է բերել քաղաք: Ինչ են ուզում մեզանից: Չի կարել իրենց էշը քշել առաջ: Սահակաշվիլին էլ շատ ճիշտ է ասել մեր կառավարության մասին, թող հեչ չնեղանան, պարտադիր դրսից մեկը պիտի ասի, որ հասկանան: Կամ որ պահանջում են նոր մեքենաներ, նախ` գնացեք շտապօգնության հարյուր տարվա մեքենաների մասին մտածեք, նոր մեզ պարտադրեք: Շտապօգնության մեքենայի մեջ հիվանդներն են կորչում, ինչ է ասածներդ, ամեն անգամ քսան հազար դրամ տուգանվել հնարավոր է»,- ասաց վարորդներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը: Բողոքող տաքսու վարորդներին ընդունեցին Շիրակի երկու փոխմարզպետները` Միքայել Վարդանյանն ու Սամվել Պետրոսյանը` խոստանալով մեկ անգամ ևս կառավարությունում հարցը բարձրացնել: Սակայն մարզպետարանից դուրս գալուն պես վարորդները դժգոհեցին, թե «իրենց գլխի տակ փափուկ բարձ են դրել»: Նրանք հայտարարեցին` եթե հարցը լուծում չստանա, պատրաստ են հրապարակավ բոլոր մեքնենաերը վառել ու Թուրքիայի սահմանն անցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter