HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Լեհաստանի կառավարության աջակցությամբ

Մարտի 12-ին աշխատանքային այցով Կապանում էր Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ղեկավարի տեղակալ Պշիմսլավ Գրաբովսկին: Այցը նպատակ ուներ աջակցել համայնքապետարանին` լուծելով քաղաքի համար առաջնահերթ խնդիրները: Կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսների կառավարում` Լեհաստանի կառավարությունը այս ոլորտներում է հիմնականում ներդրումներ անում:

Նշենք. որ նույն ծրագրի շրջանակներում նորոգվել է Կապանի թիվ 3 դպրոցի բուժկետը, դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին տրվել են սանիտարահիգինեկ պարագաներ: Նորույթներ միշտ պետք են` ասում է դեսպանատան ղեկավարի տեղակալը. «Կապանում հոգսերը, խնդիրները շատ են, ու մենք դրանց լուծմանը նպաստելու համար համագործակցում ենք քաղաքապետարանի հետ: Իրենք են տեղյակ, թե որն է առաջնահերթ լուծում պահանջող հարցերը»,-ասաց պրն Գրաբովսկին: Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Արզումանյանի ու համապատասխան աշխատակիցների հետ քննարկվեցին առաջնահերթ այն ծրագրրեը, որոնք պետք է իականացվեն ընթացիկ տարի: Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկվարը առաջարկեց ուշադրություն դարձնել նախակրթարանններին ու նորոգել որոշ մանկապարտեզների անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները: Բարձրացրվեց նաև տանիքների նորոգման խնդիրը: Ըստ պ-ն Գրաբովսկու, ծրագրերը մինչև մարտի վերջը կներկայացվեն Լեհաստանի կառավարությանը, մինչև մայիս կհաստատվեն դրանք ու հավանաբար, ամռան ամսիներին կսկսվեն ծրագրերի իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter