HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «ՀՄՀ-Հայաստան»-ի կառավարման նիստը

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր  կառավարությունում տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաս­տան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչա­պետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներ­կայաց­վող 11-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է ամփոփ հաշվետվությունը, եռամսյակային ֆինանսական եւ տարեկան հաշվետվությունները, հատկացման նախա­պայ­մանների հաշվետվությունը, աշխատանքային պլանը, գնումների կատարման հաշվետ­վությունը եւ գնումների պլանը: ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսե­փյանը նշել է, որ հատկացման 11-րդ հայտով ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը նախատեսում է առա­ջիկա եռամսյակի (2009թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջո­ցով ստանալ ֆինանսավորում 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար: Ըստ ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի, 11-րդ հատկացման հայտով նախա­­տ­եսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 4.3 հազար ԱՄՆ դոլար), ոռոգվող գյուղատնտեսություն (շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ մոնիտորինգ եւ գնահատում, ծրագ­րի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարության կող­մից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համար­ժեք դրամ: Մնացած գումարն օգտագործելով, կշարունակվեն ճանապարհաշինության առա­ջին փաթեթով նախատեսված աշխատանքները: Նախատեսվում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գումարներն ամբողջապես օգտագործելուց հետո, լրացուցիչ հայտ կներկայացվի` Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով: Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի մասով նախատեսված ֆինանսավորումն ուղղվելու է արդեն սկսված 6 մայր ջրանցքների շինարարությանը, պոմպակայանների եւ ինքնահոս համակարգերի նախագծմանը, 4 համայնքներում երրորդ կար­գի ջրանցքների շինարարությանը եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախա­գծմանը: Պլանավորված է նաեւ վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրա­մադրել 3 մլն ԱՄՆ դոլար: Արա Հովսեփյանը նշել է, որ ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ փաս­տացի եւ կանխատեսվող (մարտ ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն 810 հազար 276 ԱՄՆ դոլար: Հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավե­րաց­վելուց հետո, կներկայացվի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter