Ու՞ր են ապացույցները
Ուսանողների մի մեծ խումբ այս պահին բողոքի ակցիա է անցկացնում Միացյալ ազատական ազգային կուսակցության(ՄԻԱԿ) Զարուբյան փողոցում գտնվող գրասենյակի մոտ: Ուսանողները կուսակցությունից պահանջում են դասախոսների կաշառակերությունը հաստատող ապացույցներ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ այդ կուսակցության երիտասարդական թեւը՝ «Միասին» երիտասարդական շարժումը, սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երեւանի մի շարք բուհերում: Համալսարանին կից շենքերի պատերին թերթիկներ են ամրացված տարբեր բուհերի դասախոսների անուն ազգանունով, զբաղեցրած պաշտոնով եւ լուսանկարով, որի վրա կարմիր տառերով գրված է. «ԿԱՇԱՌԱԿԵՐ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել