HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի մասին ֆիլմը արժանացել է հեղինակավոր մրցանակի

Հարավային Կալիֆորնիայի ռադիո- եւ հեռուստանորությունների ասոցիացիան (Radio& Television News Association of Southern California, www.rtna.org) «Ոսկե խոսափող»(Golden Mike Awards) մրցանակ է շնորհել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» վավերագրական ֆիլմին: Մրցանակը հանձնվել է ֆիլմի համահեղինակ եւ համապրոդյուսեր Փիթեր Մուսուրլյանին «Յունիվերսալ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Ֆիլմի մյուս համահեղինակն ու պրոդյուսերն է ԱՄՆ-ում ԼՂՀ նախկին մշտական ներկայացուցիչ, այժմ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը: Ֆիլմի հիմնական տեսանյութերը տրամադրել է ղարաբաղցի հեռուստալրագրող, «Ծիր Կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանը: 2008թ-ի սեպտեմբերին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում(Վաշինգտոն), «ԼՂՀ/Արցախ. Ազատության, ժողովրդավարության եւ առաջընթացի 20 տարիներ» միջոցառման շրջանակներում` ԱՄՆ կոնգրեսականների, դիվանագետների, հայտնի իրավապաշտպանների, փորձագետների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ոսկե խոսափող»-ը, որը հիմնադրվել է ասոցիացիայի կողմից 59 տարի առաջ, հեռուստա- եւ ռադիոլրագրության բնագավառի ամենահեղինակավոր մրցանակներից է: Այս տարվա մրցանակակիրների թվում է CNN-ի հայտնի լրագրող Լարրի Քինգը: Մրցանակաբաշխության արարողության տեսագրությունը` <http://www.youtube.com/watch?v=SxyZ6LpSzvo&feature=channel_page> «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» ֆիլմ` www.youtube.com/user/ArtsakhOnline <http://www.youtube.com/user/ArtsakhOnline>

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter