HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Կրթական համակարգը հիվանդ է արդեն տասնյակ տարիներ»

«Կարծում եմ՝ հասարակության մեծամասնությունը ողջունում է ակցիան, որովհետեւ տեսեք` ինչ աստիճանի է դանակը հասել ոսկորին, ինչ աստիճան է բաժակը լցվել, որ ուսանողները դիմել են այդ քայլին»,-այսօր Հայելի ակումբում ՄԻԱՍԻՆ երիտասարդական  շարժման նախաձեռնության  մասին ասաց Բարեփոխումներ կրթամշակութային հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանը: Նա չի ժխտում, որ ակցիան մի քիչ կոպիտ էր կազմակերպված, սակայն համոզված է, որ պահը հասունացել էր. «Երբ հիվանդությունը չի բուժվում նա խորանում է, կրթական համակարգը հիվանդ է արդեն տասնյակ տարիներ, եթե սա մենք դարձնենք առիթ, վերանայելու մեր կրթական համակարգի խնդիրները, ապա ողջունելի կլինի»: Մյուս բանախոսն էլ ԵՊՀ-ի անգլոամերիկյան գրականության դասախոս Անուշ Սեդրակյանն է, ով համաձայն է, որ կրթական համակարգը հիվանդ է. «Բայց ավելացնում եմ` հիվանդ է ողջ հասարակությունը: Սակայն ուշադրություն դարձրեք, որ հարցը բարձրացվել է, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամ է, երբ 13 մասնավոր բուհ փակվել է, այսինքն նշանակում է` ոչ ռեալ կրթության  ֆինանսական անհնրաժեշտությունը այլեւս հնարավոր չէ ապահովել»: Դասախոսը համոզված է, որ կրթական համակարգը ինքնամաքրվելու հատկություն ունի: Ի պատասխան մեղադրանքների, թե ուսանողները չեն սովորում, հ/կ-ի նախագահը  ասում է, որ կան պատճառներ. «Դասագրքերն են, ծրագրերը, մեթոդը, դասախոսական կազմը, այս ամենը իր խորը պատճառները ունի: Ամբողջ կրթական համակարգը կուսակցականացված է, այս ամենը ունենում է իր բացասական արդյունքները, որոնց արդյունքը  այսօր սա է»: Անուշ Սեդրակյանն էլ գտնում է, որ չսովորելու նշված պատճառները միայն ուղղեկցող համակարգեր են. «Մեր երեխան չի սովորում, որովհետեւ հայկական հասարակության մեջ չկա պրոֆեսիոնալի պահանջ, փաստորեն մեզ մոտ զավեշտալի բան է տեղի ունենում` ուսանողը մեկ անգամ վճարում է կրթության համար, հետո մեկ անգամ էլ վճարում է քննությունների ընթացքում, որպեսզի այդ կրթությունը չստանա»: Բանախոսին հետաքրքրում է, թե կլինեն նման նկարներ դատաիրավական ոլորտից արդյոք: Այն հարցին, թե ուղղորդված էր արդյոք նախաձեռնությունը, Կարինե Հակոբյանը պատասխանեց. «Ցանկացած միջոցառում կազմակերպվում է եւ լավ է, որ կազմակերպվել է: Դուք կուզեիք, որ վերքը ավելի խորանար, խնդիրը պետք  է բարձրանա, քողարկել այլեւս հնարավոր չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter