HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարարի հետ

motaki-nalbandianԱյսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Նախարարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները, որը կարեւոր  գործոն է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում: Մանուչեհր Մոթթաքին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Իրանը շահագրգիռ է իր հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացման մեջ, եւ ինքը այցելում է Հայաստան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացումը խթանելու նպատակով: Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին անդրադարձան 2008 թ. վերջին Թեհրանում կայացած  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքներին եւ քննարկեցին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք կարեւորվեց առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը տնտեսական ոլորտում համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի: Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին քննարկեցին տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:  Նախարարները շեշտեցին, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ քաղաքական բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ? տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter