HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվեց ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգը

Երեկ կայացել է ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման եւ իրագործման մշտապես գործող բարձրագույն խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ներկայացվել է ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգը: Այս մասին մեզ հայտնել են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը խորհրդի անդամներին հանձնարարել է  հանգամանորեն ուսումնասիրել  հայեցակարգի նախագիծը եւ աշխատանքային խմբին փոխանցել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հաշի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելիս: Ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգը  կընդունվի խորհրդի հաջորդ նիստում: Նիստում, խոսելով Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավման հրատապության մասին, վարչապետը շեշտել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ մի շարք կարեւոր դրույթներ կյանքի են կոչվում, աակայն «իրականացվող պետական ծրագրերը դեռեւս բավարար չեն արմատական շրջադարձ ապահովելու համար»: Նա միաժամանակ կարեւորեց հանրապետությունում միգրացիոն գործընթացը նորովի կարգավորելու խնդիրը: «Հարկ է տեղին օգտագործել գյուղական վայրերում առկա ազատ բնակֆոնդը, եւ վերաբնակեցում իրականացնել Արցախի գյուղերում, որոնց մեծ մասը նման «համալրման» կարիք ունի»,-նշել է Արա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ իր հանձնարարականով այժմ գույքագրվում է հանրապետության ամբողջ ազատ բնակֆոնդը, որը համապատասխան լուծումներով կծառայեցվի կարիքավորներին: ԼՂՀ ժողովրդագրական ներկա պատկերը առանձին ցուցանիշներով հրապարակել է խորհրդի նախագահի տեղակալ, սոցապնախարար Նարինե Ազատյանը` նշելով, որ նպատակային քայլերի շնորհիվ այժմ հանրապետությունում գրանցվում է բնակչության աճի միտում: 2008թ. տվյալներով Արցախում ապրում է ավելի քան 140 հազար մարդ, որը ռեկորդային ցուցանիշ է 1995 թվականից ի վեր, սակայն «պետական ծրագրերը նպատակաուղղված չեն միայն մեծաքանակ բնակչություն  ունենալու հեռանկարին, պետությունը միաժամանակ հետամուտ է առողջ ու զարգացած սերնդի գոյությանը, ինչի համար սոցիալականին զուգահեռ պետք է իրագործվեն նաև կրթագիտական համալիր միջոցառումներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter