HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ակուլաներին թողած` մանր ձկներին են կպցրել

13_02-a_martirosyan1«Ցանկացած դասախոս և ցանկացած պաշտոնատար անձ անմեղ է այնքան ժամանակ, մինչև դատարանը չի ապացուցել նրա մեղքը: Սա չի նշանակում, որ մենք կոռուպցիա չունենք բուհերում, որ անձինք, ում նկարները փակցված են եղել, նրանց մեջ իսկապես կաշառակերներ չկան, բայց մյուս կողմից էլ մտահոգության տեղիք է տալիս այն, թե ինչու բարձրաստիճան պրոֆեսորադասախոսական կազմի մեջ մի շարք մարդկանց անուններ, որ բոլորիս հայտնի են որպես ոչ պակաս կաշառակերներ, բայց իշխող կուսակցությունների հովանավորությունն են վայելում, չեն փակցվել: Սա երկակի մոտեցում է, ակուլաներին թողած` մանր ձկներին են կպցրել»,- կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով «կաշառակեր» դասախոսներին վերաբերող ակցիային: Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` այս ակցիան կոռուպցիայի դեմ պայքարի հերթական իմիտացիոն գործընթացն է. «Մենք ցույց ենք տալիս, թե պայքարում ենք այդ երևույթի դեմ, բայց իրականում փորձում ենք 1-2 սլաքավար գտնել, որոնք թիկունքի առումով այդքան հզոր չեն և այդ սլաքավարների միջոցով իմիտացիա ստեղծենք, թե պայքարում ենք այդ երևույթների դեմ` իրականում է'լ ավելի խորացնելով կոռուպցիայի իրական պրոցեսը: Մեզ մոտ իմիտացիան շատ պահանջված գործընթաց է դարձել»: Խմբակցության ղեկավարն առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարը սկսել ոչ թե բուհերի կոռուպցիայից, այլ` ուժային կառույցների, «քանի որ ցանկացած քրեական գործ ավելի շատ եկամուտ է բերում, քան որևէ քննություն»: Արմեն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչու ոստիկանների կամ նախագահի աշխատակազմի աշխատակիցների նկարները չեն փակցվել. «Ըստ հ/կ-ներից մեկի անցկացրած հարցումների` որպես առաջին կոռումպացված օղակ նախագահական նստավայրն էին նշել, արդյո՞ք «Միասին» շարժման երիտասարդները նախագահի նստավայրի վրա կփակցնեին նրանց նկարները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter