HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործ»-ում հայտնվել է ևս մեկ հատոր

Ընդմիջումից հետո, երբ պաշտպանական կողմը ստացել և ծանոթացել է դատախազության հրամանին, պարզ է դարձել, որ «Յոթի գործ»-ում ոչ թե 43, այլ 44 հատոր կա: Լիպարիտ Սիմոնյանը պարզաբանում պահանջեց, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել ևս մեկ հատորի գոյության մասին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բացատերց, որ այդ հատորում միայն միջնորդությունների, ցուցմունքների, և նման կարգի այլ փաստաթղթերի արձանագրություններն են: Սակայն Ալ. Արզումանյանի պաշտպանը նշեց, որ այս պարագայում խախտվել է իրենց` գործին ծանոթանալու իրավունքը և միջնորդեց դատական նիստը հետաձգել, պաշտպանական կողմին տրամադրել 44-րդ հատորը, և ժամանակ տալ ծանոթանալու այդ նյութերին, որից կարող են բխել նոր ինքնաբացարկի կամ բացարկի միջնոդություններ: Մինչդեռ դատավորը ընդամենը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց վերջին հատորի նյութերին ծանոթանալու և մեղադրողների բացարկ ներկայացնելու միջնորդությունը պատրաստելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter