HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արամ Սիմոնյանը ռեկտորի պաշտոնից հեռանալ չի պատրաստվում

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից լրագրողներն ասյօր հետաքրքրվեցին, թե արդյոք երկու օր առաջ «Միասին» շարժման ակցիան «ընդդեմ կոռուպցիայի» իրականում ուղղված չէ իր դեմ: «Ես ընտրվել եմ համալսարանի կառավարման խորհրդի կողմից, և միայն այդ խորհուրդը կարող է ինձ ետ կանչել, իսկ ես չեմ պատրաստվում առանց խորհրդի որոշման հրաժարվել ինձ վստահված պաշտոնից: Ինձ վստահել են, ես ընտրվել եմ և, բնականաբար, մինչև պաշտոնավարման վերջին ժամկետը ես պիտի մնամ: Բոլոր լուրերը ընդամենը ասեկոսներ են: Իհարկե, ես չեմ բացառում, որ համալսարանում կամ համալսարանից դուրս կան մարդիկ, որոնք կերազեն գալ այս պաշտոնին, շատ առողջ ցանկություն է»,-ասաց Արամ Սիմոնյանը եւ հավելեց, որ ժամանակին ցանկացել է ստանձնել այս պաշտոնը: 6 տարի աշխատելով որպես պրոռեկտոր` նա գիտեր, թե ինչ ծանր աշխատանք է, բայց ցանկացել է գալ, քանի որ ունեցել է իր ծրագրերը. «Շատ սիրելով համալասարանը և այն համարելով իմ առաջին տունը` ես ցանկանում էի այդ պլանները կենսագործել, իսկ իմ ժամկետը լրանալուց հետո, բոլոր դեկաններն էլ, ըստ կարգի, իրավունք ունեն հավակնել այդ պաշտոնին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter