Լրագրողին ծեծել է Կարեն Միրիջանյանը
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը տարածել է հաղորդագրություն. «Մարտի 13-ին շտապօգնության բրիգադով Սարյան 24 հասցեից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 1971 թ. ծնված Գագիկ Շամշյանին` մարմնական վնասվածքով եւ ներքին արյունահոսությամբ:
Պարզվել է, որ Գ. Շամշյանին նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքում մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ աշխատակից, 1976 թ. ծնված Կարեն Միրիջանյանը:
Հայտնի է դարձել, որ Գ. Շամշյանը ուսանողներին լուսանկարելու նպատակով մտել է համալսարան, որտեղ վիճաբանություն է ծագել անվտանգության աշխատակիցների հետ, եւ համալսարանից դուրս հրավիրելու ընթացքում Կարեն Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ: Կ. Միրիջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել