HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Կապան համայնքին

13_02-grabovskiՀայաստանում Լեհաստանի դեսպանատան ղեկավարի տեղակալ Պշիմսլավ Գրաբովսկին երեկ աշխատանքային այցով Կապանում էր: Այցի նպատակն էր` աջակցել համայնքապետարանին` լուծելու քաղաքի առաջնահերթ խնդիրները: Լեհաստանի կառավարությունը հիմնականում ներդրումներ է անում կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Մինչ այժմ այս համագործակցության շրջանակներում նորոգվել է Կապանի թիվ 3 դպրոցի բուժկետը, դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին տրվել են սանիտարահիգենիկ պարագաներ: «Կապանում հոգսերը, խնդիրները շատ են, ու մենք դրանց լուծմանը նպաստելու համար համագործակցում ենք քաղաքապետարանի հետ: Իրենք են տեղյակ, թե որն է առաջնահերթ լուծում պահանջող հարցը»,- ասաց պրն Գրաբովսկին: Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Արզումանյանի հետ քննարկվեցին այն առաջնահերթ ծրագրերը, որոնք պետք է իականացվեն ընթացիկ տարում: Մասնավորապես, առաջարկվեց ուշադրություն դարձնել նախակրթարանններին ու նորոգել որոշ մանկապարտեզների` անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները: Բարձրացրվեց նաև տանիքների նորոգման խնդիրը: Ըստ պրն Գրաբովսկու` ծրագրերը մինչև մարտի վերջ կներկայացվեն Լեհաստանի կառավարությանը, մինչև մայիս կհաստատվեն ու, հավանաբար ամռանը, կսկսվի ծրագրերի իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter