Սյունիքում սպասվում է ուժգին քամի
Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունից բնակչությանը նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին, մասնավորապես մարտի 14-ից 17-ը սպասվում է ուժեղ քամի: Պոռթկումների ժամանակ հնարավոր է քամու արագությունը գերազանցի 23 մ/վ-ը:
Հիշեցենենք, որ մարտի 9-ին մարզում արձանագրված քամու արագությունը վայրկյանում ավելի քան 18 մետր էր: Թեեւ դա աղետ չհամարվեց, բայց տուժեցին ինչպես բնակիչները, այնպես էլ հիմնարկ-ձեռնարկությունները: Հիմնականում վնասվել էին շենքերի տանիքները: Ու չնայած բնակիչները դիմումներ են ներկայացրել համայնքապետարաններ, սակայն վերջիներս չեն կարող կառավարությունից փոխհատուցում պահանջել: «Պետք է քամու արագությունը գերազանցեր 23 մ/վրկը, որպեսզի հատուկ հանձնաժողով կազմվեր և ուսումնասիրվեին հետևանքները»,- նշեցին տեղական իշխանության ներկայացուցիչները:
Ամեն դեպքում, այս անգամ տհաճ անակնկալներից խուսափելու համար Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գևորգյանը տեղական հեռուստաընկերություններով խորհուրդներ է տվել բնակիչներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել