HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ակցիան ազդել է բուհերի հեղինակության վրա

Բայց պատժի պահանջով ղեկավարները հայտ ներկայացնել չեն կարող 13_02-simonyan_suvaryan«Կա հիմնարար նորմ` մարդու մեղավորությունը կամ անմեղությունը ապացուցելու անհրաժեշտություն, ով է իրավունք տվել այս շարժման մասնակիցներին դրժել այդ իրավական նորմը և ինքնագլուխ, իրենց ցանկությամբ, հանիրավի մարդկանց մեղադրել կաշառակերության մեջ` դրա համար չուենալով որևէ ապացույց ու հիմք: Այն մեթոդն ու տեխնոլոգիան, որն ընտրվել է, միանգամայն և վճռականորեն ես մերժում եմ, համարում եմ իրավական տեսակետից հանցավոր և անբարոյական»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` այսօրվա ընթացքում երկրորդ անգամ անդրադառնալով «Միասին» շարժման կազմակերպած ակցիային: Ըստ նրա` պատկան մարմինները պետք է զբաղվեն այդ խնդրով, եթե մենք ուզում են իրավական պետություն լինել: Արամ Սիմոնյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ համալսարանում կոռուպցիայի թեմայով որևէ հարցում չի արվել: Մինչդեռ ԵՊՀ-ում ամեն տարի ուսանողների շրջանում անանուն թերթիկներով իրականացվող հարցումների համաձայն` մի շարք դասախոսներ, ում անունները հայտնվել են «կաշառակերների» ցուցակում, բավականին բարձր միավորներ են ստացել ուսանողների կողմից: «Ցավոք սրտի, մեր իրավական, օրենսդրական դաշտը թույլ չի տալիս զրպարտության դիմաց կոլեկտիվ հայտ ներկայացնել պատժի պահանջով, դա կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր զրպարտության զոհ են դարձել, դրա համար էլ համալսարանի կառավարման մարմինը չի կարող նման հայտ ներկայացնել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը ևս ակցիան հակաիրավական գնահատեց` ասելով, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համար պետք է մշակել քաղակիրթ մեթոդներ, քանի որ «որևէ մեկը իրավուքն չունի մարդկանց առանց փաստարկների անվանարկել` այդ կերպ անվանարկելով նաև կրթական համակարգը»: «Մենք միշտ պատրաստ ենք փաստեր ներկայացվելու դեպքում այն բոլոր դասախոսների նկատմամբ, ովքեր զբաղված են կոռուպցիոն երևույթներով, կիրառել վարչական համապաստխան մեթոդներ, քանի որ կոռուպցիան խանգարում է կրթության որակի բարձացմանը»,- հայտարարեց նա: Ըստ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի`ժամանակն է բոլորը հասկանան, որ այսօր կոռուպցիոն ճանապարհներով բուհ ավարտելը ուղղակի անհեռանկար և անիմաստ զբաղմունք է: «Մինչև շրջանավարտը չունենա համապատասխան գիտելիքներ, նա աշխատանքային շուկայում տեղ չի ունենա»,- կարծում է ԵՊՏՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանը համոզված է, որ «Միասին» շարժման երիտասարդների այս քայլն ազդում է բուհերի և բուհերի կառավարման մարմինների հեղինակության վրա, բայց հեռու է այն մտքից, որ այս շարժման մասնակիցները որևէ կապ ունեն քաղաքական իշխանության որևէ թևի կամ օրգանի հետ: Հիշեցնենք, որ ԵՊՀ կառավարման խորհրդի ղեկավարը նախագահ Սերժ Սարգսյանն է, ԵՊՏՀ կառավարման խորհրդի ղեկավարը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախագահական ընտրությունների ժամանակ ՄԻԱԿ կուսակցությունը, որի կառույցներից է «Միասին» շարժումը, պաշտպանեց Հանրապետական կուսակցության թեկնածու, ներկայիս նախագահ ՍԵրժ Սարգսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter