Համաշխարհային ճգնաժամը կազդի նաև ֆուտբոլի վրա
Հայաստանում արտերկրից լեգիոներներ ներգրավելու ընտրական աշխատանքները ոչ մի կերպ չեն կարգավորվում: Ակումբները ֆուտբոլիստներ ընտրում են ոչ թե գործակալի, այլ՝ անձնական ծանոթության միջոցով: Օրինակ` «Գանձասար»-ում մեծ թիվ են կազմում վրացի լեգիոներները, իսկ փորձաշրջան անցած յոթ արգենտինացիներից ոչ մեկը չմնաց «Գանձասարում»:
«Միկան» այս տարի ձեռք է բերել երկու իսպանացի լեգիոներ, որոնցից մեկը Իսպանիայի արքայական թիմի ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է և մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ: Վերջինս նախկինում հանդես է եկել «Բանանց»-ում և «Միկա»-ում: Ըստ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Ռոբերտ Դալլաքյանի՝ այս տարի հնարավոր է տարբեր ակումբների կազմում հավատարմագրվեն բալկանյան և աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ, սակայն համաշխարհային ճգնաժամը կազդի նաև ֆուտբոլի վրա,- համոզված է պրն Դալլաքյանը:
Հայստանի Ֆուտբոլի առաջնության նախաշեմին բոլոր ակումբների մասնակցության մուտքավճարները մուծված են, բայց առաջնության ընթացքում կարող են լինել անակնկալներ՝ ճգնաժամի հետ կապված: Ֆուտբոլի ֆոդերացիայում, սակայն, լավատես են, որ առաջնությունը կընթանա առանց վայրիվերումների, և հայկական ֆուտբոլը կդիմակայի ֆինանսական ճգնաժամին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել