Բզեզների ու մկների դեմ պայքարը շարունակվում է
Ղարաբաղում շարունակում են պայքարել գնայուկ բզեզի դեմ, որը մեծ վնասներ է հասցնում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին: ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, անցյալ տարվա համեմատ այս տարի գնայուկ բզեզներն ու մկներն ավելի են շատացել: Մկների «ակտիվությունը» պայմանավորված է եղանակային ավելի տաք պայմաններով:
Մկների կողմից հասցված վնասները հիմնականում Հադրութի շրջանում են, որտեղից նախարարի հավաստմամբ, երկրորդ անգամ են մկնդեղ խնդրել: Իսկ գնայուկ բզեզները հիմնականում շատ են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում, իսկ Քաշաթաղի, Շահումյանի եւ Շուշիի շրջաններում դրանք բացակայում են:
«Պետական ծրագրի շրջանակներում շուրջ 1200 հա ցանքատարածությունների վրա ենք բզեզների դեմ պայքար ծավալելու, բայց նման ցանքատարածությունները պարզվում է, որ շատ են»,-մեզ հետ զրույցի ժամանակ նշել է գյուղնախարարը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ այժմ ճշտվում են մկների եւ գնայուկ բզեզների հասցրած վնասների չափերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել