HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառհատում` անտառապետի պատվերով

Երեկ` ժամը 18.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են 38-ամյա Սարգիս Ք.-ին եւ 28-ամյա Մացակ Գ.-ին: Նույն վայրում հայտնաբերվել է նաեւ հատված հաճարենու 11 գերան ու բենզասղոց: «Վերջիններս բացատրություն են տվել, որ ապօրինի հատված փայտանյութն իրենց պատկանող «ԴՏ» մակնիշի տրակտորով անտառի խորքից տեղափոխել են «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության անտառապետ Կամո Ա.-ի պատվերով: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter