HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ծուխն առանց կրակի չի լինում

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ վերջերս շրջանառվող այն լուրերին, թե վարչապես Տիգրան Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Երեկ Տիգրան Սարգսյանը մեր խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ լուրերը ստահոդ են, բայց ես կարծում եմ` հին հայկական ասացվածքը, թե «ծուխն առանց կրակ չի լինում», ուժի մեջ է»,- ասաց նա: Այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանը չտվեց վարչապետի մեկ այլ թեկնածուի անուն, ով կարող էր նպաստել երկրում տնտեսական ճգնաժամի դեմ ավելի արդյունավետ պայքարին, քանի որ «զուտ անձերի փոփոխությամբ խնդիրը չի լուծվի»: «Նույնիսկ եթե այսօր Արմեն Մարտիրոսյանը լինի վարչապետ, օլիգարխիկ, կրիմինալ այս տնտեսական համակարգում ինչ պետք է անի, ոչինչ, դրա համար էլ մենք ոչ թե ուղղակի պնդում ենք փոփոխություններ հանուն իշխանափոխության, այլ մեզ համար կարևորը համակարգային բարեփոխումներն են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա`այն քայլերը, որոնք ձեռնարկվում են կառավարության կողմից, բավարար չեն. «Մինչև այդ համակարգը չապամոնտաժես, դու չես կարողանա իրական պայքար մղել ճգնաժամի դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter