Ադրբեջանի զինուժը կրակում է հայ գյուղացիների վրա
Նախօրեին` ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 54-ամյա Հենրիկ Ա.-ն: Պարզել է, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 15.30-ի սահմաններում Կոթի գյուղի հանդամասում` Ադրբեջանական «Օդուն-դաղ» կոչվող պահակակետից արձակված կրակոցից: Այս մասին հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել