Ձերբակալվել է նախարարի խորհրդականը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2009 թվականի մարտի 13-ին ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանը: Նա կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել