HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արազ Ազիմով. «Ռուսաստանը նախկինի պես զինում է Հայաստանին»

«Գյումրիում ռուսական ռազմակայանից դուրս գրված տեխնիկան հանձնվում է Երեւանին: Երբ Գյումրի սպառազինության նոր միավորներ են բերվում, ի՞նչ են անում հնի հետ: Նորը բերում են, սակայն ոչինչ հետ չեն տանում»,- «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Վերջինս նշել է, թե Ադրբեջանը փորձում է համոզել Հայաստանին, որ նա փոխզիջման գնա. «Պաշտոնական Բաքուն պատերազմ չի ցանկանում: Լավ է հզոր բանակ ունենալը, սակայն առավել լավ է այն չօգտագործելը: Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, թե սկսելու ենք պատերազմել Հայաստանի հետ: Սակայն Հայաստանը պնդում է, որ տարածաշրջանը պետք է անկախանա: Ցանկացած հանգամանքներում եւ ցանկացած գնով մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter