Վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքը
Մարտի 13-ին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հերթական դատական նիստի ավարտին, այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ իր ճառը տարբերվելու է պաշտպանների խոսքից եւ լինելու է ինքնատիպ, նրան ապօրինաբար, խախտելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ոստիկանության կողմից ըստ էության առեւանգել եւ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի փոխարեն տարել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Հայ ազգային կոնգրեսը չի բացառում, որ Ջհանգիրյանի հայտարարությանը հետեւած այս գործողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նա, որպես դատախազ, տեւական ժամանակ վարել է «Հոկտեմբերի 27»-ի գործը: Մենք համարում ենք, որ վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքը, պահանջում ենք նրան անհապաղ վերադարձնել «Վարդաշեն» ՔԿՀ եւ պաշտոնական բացատրություն տալ կատարված ապօրինության վերաբերյալ:
Հայ Ազգային Կոնգրես
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել