HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գներն աճել են 10-20 տոկոսով

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառողական գների ինդեքսը 2009 թվականի մարտին 2008 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 98.2 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 96.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 99.6, ծառայությունների սակագներինը` 101.6 տոկոս:

2009 թվականի մարտին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.4 տոկոսով: Վերոնշյալ ժամանակահատվածում գների աճ արձանագրվել է հետեւյալ ապրանքախմբերում. շաքարավազ` 12.1 տոկոս, կենդանական եւ բուսական յուղ` 9.0 տոկոս, անձնական օգտագործման մեքենաներ եւ բենզին` 7.9 տոկոս: Եթե վիճակագրական ծառայության տվյալների համաձայն շաքարավազը կամ կենդանական ու բուսական յուղի գները աճել են համապատասխանաբար 12 եւ 9 տոկոսով, ապա հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն այս երկու ապրանքնատեսակների գներն աճել են մոտ 20 տոկոսով: Այսօր Ստեփանակերտի խանութներում օրինակ 1կգ շաքարավազն արժե 300 դրամ` փետրվար ամսվա 250 դրամի փոխարեն: Մոտ 10 տոկոսով աճել է նաեւ բենզինի գինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter