HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ճանաչենք մեզ». Հայաստանը` երիտասարդների աչքերով

14_02-chanachenq-mez1«Բրրիտանական Խորհուրդ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը, «Ապագան քոնն է»հասարակական կազմակերպությունը եւ «Լոֆթ» ծրագրի հայաստանյան թիմն այսօր կազմակերպեցին «Ճանաչենք մեզ» երիտասարդական ծրագրի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի մարզերի առանձնահատուկ իրերը, ավանդույթները եւ ավանդական ուտեստները: Ծրագրին մասնակցում են Երեւանի բուհերի 30 ուսանողներ: Մարզերից եկած ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեցցիր մարզը: «Ծրագիրը նվիրված է մարզերին, ունի իրազեկման նպատակ, քանի որ տեղեկատվության բացակայության պատճառով լուրջ խնդիրների հետ ենք առնչվում: Կփորձենք այս ձեւով պահպանել մեր մշակույթը»,- ասաց ծրագրի ներկայացուցիչ Նարեկ Գեւորգյանը: Ծրագրի նպատակն է` երիտասարդներին հնարավորություն տալ ավելի լավ ճանաչելու սեփական երկրի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, ձեւավորել հանդուրժող վերաբերմունք թե' սեփական եւ թե' համընդհանուր արժեքների նկատմամբ: 14_02-chanachenq-mez-1Միջոցառումը ցուցահանդեսի տեսքով էր: Յուրաքանչյուր մարզ իրեն հատկացված սեղանին ներկայացրել էր մարզին վերաբերող նկարներ, գրքեր, հուշանվերներ, թերթիկների վրա էլ գրել էին մարզում օգտագործվող առածները, ասացվածքները եւ հանելուկները: Հյուրասիրության սեղանն էլ թիմերն ընդհանուր ջանքերով էին պատրաստել: Ներկայացված էր Էջմիածնի քյուֆթան, Գավառի պասուց դոլման, Թալինի թել պանիրը, Ապարանի քամած մածունը, ավանդական հարիսան: Ուտեստները ներկաները կհամտեսեն ծրագրի ավարտից հետո: Ծրագրի համակարգող Աննա Ավետիսյանը համոզված է, որ իրենց նախաձեռնությունն արդարացրեց իր նպատակները. «Անցկացրել ենք երկօրյա դասընթացներ Հայաստանի մարզերի վերաբերյալ, որոնց ընթացքում ներկայացրել ենք տարբեր մարզերի պատմությունը, մշակույթն ու արվեստը, ավանդական խաղերն ու ուտեստները, հուշարձաններն ու սովորույթները: Պարզել ենք, որ մարզերից ծրագրում ընդգրկված մասնակիցներից շատերը չգիտեն իրենց մարզի առանձնահատկությունները»: Մասնակիցներից Գրիգորյան Ելենան խոստովանեց. «Թերեւս ես չգիտեի, որ այն ճաշատեսակները, որոնց բաղադրատոմսը մենք շատ հաճախ ենք օգտագործում առօրյա կյանքում, զուտ Արմավիրինն են, օրինակ` խավիծը»: «Մենք ներկայացնում ենք Տավուշի մարզը` իր ավանդույթներով: Շատ կարեւոր ենք համարում ժողովրդականը սերմանելու փորձը»,- ասաց մասնակից Տիգրան Քեռյանը: «Միակ բացասական կողմն այն էր, որ ժողովրդի հետ ամիջական շփում չենք ունեցել: Շատ լավ կլիներ, որ գնայինք տեղում ծանոթանայինք ժողովրդական ավանդույթներին»,- ասաց Շիրակի մարզի ներկայացուցիչ Խաչատրյան Լիլիթը: «Բրրիտանական Խորհրդի» ծրագրերի համակարգող Լիլիթ Քալանթարյանը պատմեց, որ «Ճանաչենք մեզ»-ը «Ապրենք միասին» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որտեղ ընդգրկված են երիտասարդներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուելսից եւ Իսրայելից. «Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաեւ միջմշակութային փոխայցելություններ: Հայաստանի թիմը, որը բաղկացած է 8 երիտասարդից, այցելեց Իսրայել, Հայաստանում էլ հյուընկալեցինք Վրաստանի թիմին»: Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ. երիտասարդները նվագում էին մեղեդիներ ազգային երաժշտական գործիքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter