HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ֆինանսական աջակցություն՝ Ղարաբաղի մարզական ֆեդերացիաներին

Ղարաբաղում գրանցված են 18 մարզական ֆեդերացիաներ, որոնք մինչեւ այս տարի ֆինանսական ոչ մի օժանդակություն չէին ստանում պետությունից: Ինչպես ընդունված է, ֆեդերացիայի նախագահ էր ընտրվում կամ գործարարներից, կամ էլ պաշտոնատար այրերից, որոնց միջոցների հաշվին էլ փորձում էին ինչ-որ մարզական միջոցառումներ անցկացնել: Եվ ահա, այս տարի առաջին անգամ որոշվեց պետական բյուջեից նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել: ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ որոշումը նպատակաուղղված է ֆեդերացիաների միջոցով ԼՂՀ միջազգային ճանաչմանը, սպորտի բնագավառում հանրապետության վարկանիշի բարձրացմանը եւ հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաեւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ առողջ սերնդի դաստիարակությանը: 18 մարզական ֆեդերացիաներից 14-ն այս տարի ֆինանսավորվում է պետական բյուջեից, որոնց հատկացված ընդհանուր գումարը կազմում է 28 միլիոն 500 հազար դրամ: Պետբյուջեից հատկացումները կուղղվեն կարեւոր մարզական միջոցառումների կազմակերպմանը: Մեր այն հարցին, թե ինչու 18 մարզական ֆեդերացիաներից 14-ն են ֆինանսավորվում, Ռազմիկ Հովսեփյանը պատասխանեց, թե մյուս ֆեդերացիաները չեն գործում, չկան համապատասխան խմբեր եւ մարզիչներ, այդ պատճառով էլ գումարը բաշխվել է 14 գործող ֆեդերացիաների միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter