HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցվում է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը

16_03-school«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի աջակցությամբ շարունակվում են Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցման աշխատանքները. ծրագիրն իրականացվում է ամերիկաբնակ բարերար Ջերարդ Թրփանջյանի հովանավորությամբ եւ հաջորդ տարվա օգոստոսին շինարարությունը պետք է ավարտվի: Հիմնադրամի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ավարտվել են դպրոցի դահլիճի եւ ուսումնական մասնաշենքի հիմքերի բետոնացման աշխատանքները: Այժմ կաղապարվում ու բետոնացվում են սպորտդահլիճի սյուները եւ ուսումնական մասնաշենքի հատվածի նկուղային հարկի պատերը: Եռահարկ դպրոցը նախատեսված է 560 աշակերտի համար: Այն բաղկացած կլինի 2 ուսումնական եւ վարչական մասնաշենքերից, մարզադահլիճից, ինչպես նաեւ բացօթյա բեմահարթակից ու սպորտհրապարակից: Համալիր կառույցը կունենա գրադարան, ճաշարան, աշխատանքի ուսուցման ու ռազմագիտության դասասենյակներ: Տնօրենի սենյակը, ուսուցչանոցը, բուժկետը, համակարգչային դասարանները եւ ծնողների համար նախատեսված ընդունարանը տեղ կգտնեն վարչական մասնաշենքում: Դպրոցի ջեռուցման խնդիրը կլուծի կից կառուցվող նոր կաթսայատունը: «Երկար տարիներ` մանկապարտեզի շենքային պայմաններում դասավանդելուց հետո, վերջապես մենք հնարավորություն կունենանք դասընթացներն անցկացնել պատշաճ մակարդակով»,- ասում է դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը: «Համոզված եմ` Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը նոր սերնդի համար կդառնա  գիտելիքների ձեռքբերման ու դաստիարակության դարբնոց»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter