Առողջապահության փոխնախարարը մեղադրվում է խուլիգանության համար
Հատուկ քննչական ծառայությունում հունվարի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի «Կակտուս» ռեստորանի մոտ առողջապահության փոխնախարարի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ:
Պարզվել է, որ առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը որդու՝ Արթուր Աբրահամյանի եւ մի խումբ անձանց հետ, ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2008թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, «Կակտուս» ռեստորանի դիմաց, փողոցի մարդաշատ վայրում, խուլիգանական դրդումներով եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, բռնություն գործադրելով ծեծի են ենթարկել Մելս Հակոբյանին, Էդգար Ներսիսյանին, Կարեն Պողոսյանին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
«Հատուկ քննչական ծառայության վարույթում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար»,- նշված է ՀՔԾ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել