HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Խորհրդարանականները՝ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքապետի ընտրությունների ցուցակը գլխավորելու մասին

naira1Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ)- ՀԱԿ-ը օգտվեց իրեն տրված լիազորությունից, մենք նորմալ ենք սա գնահատում: Մեզ համար որեւէ խնդիր չկա, թե որ կուսակցությունը ինչ ցուցակով հանդես կգա: Եթե ՀԱԿ-ը որոշել է, որ առաջին նախագահը պետք է գլխավորի ցուցակը, մենք ըմբռնումով ենք մոտենում: Մենք ունենք մեր ռազմավարությունը, որը կարծում եմ փոփոխության չի ենթարկվելու: Մեզ համար խնդիրը  ազնիվ մրցապայքարն է: ԲՀԿ-ն հարգում է բոլոր մրցակիցներին եւ կարեւորում ենք  ոչ թե անձերին, այլ թիմի ներկայացրած ծրագիրը: Կարեւորն ազնիվ մրցապայքարն է, մենք չենք պատրաստվում սեւ քարոզչության, բայց եթե մեր հանդեպ կիրառվի սեւ քարոզչություն, ապա կարծում եմ, որ պատասխանը լինելու է մինիմում համարժեք: rafi1Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»)- Իմ կարծիքով բնականոն գործընթաց է: Որոշումը կայացված է, կլսենք բոլոր բացատրությունները, այնուհետեւ կկայացնենք մեր որոշումը, որն իմ կարծիքով  քաղաքացուն լիարժեք ընտրության հնարավորություն կտա: Արդեն բազմաթիվ արժանի թեկնածուներ կան, իսկ  «Ժառանգություն»-ը միշտ կողմ է եղել իմաստալից, արդյունավետ լուծումների, ոչ թե հերթական կարճ միացումների: Ես կարծում եմ, որ մի երկու օրից պաշտոնապես կարծիք կհայտնենք:Որքան էլ Ձեզ տարօրինակ թվա, ես որեւէ բանակցության չեմ մասնակցել եւ չեմ կարող ասել, թե ընդդիմությունն արդյոք միասնական ճակատով հանդես կգա, թե ոչ: Բայց ես միասնության կողմնակից եմ, եթե այն հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, հաղթելու գրավականի վրա, այլ ոչ թե տեխնիկական կամ մանր լուծումներ գտնելու դիտման վրա: Իմ կարծիքով Գագիկ Բեգլարյանի նշանակումը ցուցանեց իրավական դաշտի թուլությունը, ես գտնում եմ, որ այդ քայլը հակասահմանադրական էր: Գործող նախագահը բնավ կարիքը չուներ մտնել այդ դաշտ, իր գործը Երեւան քաղաքի առաջին ընտրությունն ապահովելու պարտականության իրացումն էր, այլ ոչ թե ժամանակավոր նոր քաղաքապետի նշանակումը: Ես ցավում եմ դրա համար, քանի որ մի նշաձողով իջավ նախագահի պատասխանատվության իրացումը: Հիմք չունեմ հուսալու, որ կկարողանանք ապահովել լիարժեք ընտրություններ: Դիրքային պայքար է եւ կտեսնենք, թե ուր մեզ կհասցնի այս պայքարը: ashotyan1Արմեն Աշոտյան (ՀՀԿ) -Վերջնական գնահատական կարելի է տալ, երբ ընդդիմությունը վերջնականապես կորոշի երկու շարասյունով է գնում ընտրությունների, թե միավորվում  են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու փաստը դիտարկում եմ որպես ՀԱԿ-ում այլընտրանքի բացակայություն, դիտարկում եմ որպես ներսում ծագած բանավեճերի` թե ով է լինելու առաջինը, սողոմոնյան լուծում, այսինքն` որեւէ մեկը չի լինելու առաջինը, որովհետեւ առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Կարծում եմ` որոշումը կարելի է գնահատել որպես որոշակի արտաքին քաղաքական ազդեցությունների տակ կայացրած որոշում, որովհետեւ անգամ մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ այդ հարցին, չխոսվեց ՀԱԿ-ի ցուցակի եւ ռազմավարության մասին: Կարծում եմ, ինչքան էլ ընտրությունները փորձում են քաղաքականացնել, այնուամենայնիվ համայնքի ընտրություններ են եւ ամեն քաղաքական գործիչ չէ, որ կարող է համայնք ղեկավարել, ուստի Տեր-Պետրոսյանի առաջադրումը գնահատում եմ որպես  քաղաքական հավակնություններ, որոնք կապ չունեն սպասվելիք վարչական աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոյսանը դուրս կմնա, քանի որ իր տեղը չէ, գուցե ուժերը փորձի նաեւ այլ մակարդակի ընտրություններում, օրինակ ճշտել, թե երբ են գյուղապետի հաջորդ ընտրությունները: Առաջին նախագահն իմիջազրկման ճանապարհին է, բայց դա իր քաղաքական որոշումն է եւ մենք ընդամենը պատրաստվում ենք քարոզարշավի այնպես, ինչպես կպատրաստվեինք ցանկացած դեպքում: Բոլոր ասածներս իմ անհատական կարծիքներն են, այլ ոչ թե ՀՀԿ-ի: Անկախ  նրանից, թե ով է լինելու ՀԱԿ-ի ցուցակում առաջինը, ՀՀԿ-ի ընտրազանգվածը չի պակասում: bisharyan1Հեղինե Բիշարյան (ՕԵԿ)- Բոլորի իրավունքն  է, թող մասնակցեն: Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում: Մարտի 21-ին ամեն ինչ կհայտարարենք: ՀՅԴ ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել հարցերին:  Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընդմիջման ժամանակ դաշնակցական պատգամավորները հեռացել են նիստերի դահլիճից: ԱԺ-ում շրջանառվում է, թե ՀՅԴ թեկնածուն Արծվիկ Մինասյանն է: Այս պահի դրությամբ  Գերագույն մարմինը  նիստ է գումարել, քննարկվում է քաղաքապետի ընտրությունների ցուցակի առաջին համարի հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter