HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ԱԺ-ում հետաձգվել են օրինագծեր

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյան: Նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց քառօրյայի օրակարգը: 60 օրով հետաձգվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումը:   Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում չեն ընդգրկվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Օրենսդրական նշված նախաձեռնությունների քննարկումները հետաձգվել են 90 օրով: Այսօրվա նիստի ընթացքում գրանցվեց 111 պատգամավոր: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վերահաշվարկ կատարեց եւ տեղեկացրեց Հովիկ Աբրահամյանին, որ դահլիճում ներկա է 96 պատգամավոր: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Ա. Բախշյանին եւ որերորդ անգամ հայտարարեց. «Խնդրում եմ ուրիշների փոխարեն չքվեարկել»: Բախշյանի «թե չէ` ինչ» հարցն էլ անպատասխան մնաց: Այնուամենայնիվ, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը եւ իր կուսակից Վազգեն Կարախանյանը շարունակում էին քվեարկել բացակա ընկերների փոխարեն (դիտարկումը սեփական է, նշված պատգամավորները լրագրողների համար նախատեսված նստատեղերի զուգահեռ շարքում էին):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter