HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Քաղաքապետի ընտրությունները լինելու են նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

«Հաշվի առնելով Երևանի հսկայական կշիռը Հայաստանի կյանքում թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական առումով` մենք եկել ենք եզրակացության, որ հաղթելով քաղաքապետի ընտրություններում, համաժողովրդական շարժումը կստեղծի բոլոր հիմքերը քաղաքական շատ ավելի նպաստավոր դիրքերից շարունակել երկրում սահմանադրական կարգի և ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարը»,- հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով քաղաքապետի ընտրություններում իրենց մասնակցության շարժառիթը: Դեռ երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ի թեկնածուների ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր- Պետրոսյանը. «Տեր -Պետրոսյանի ընդգրկումը որպես առաջինը ցուցակում ընդգծում է մեր վճռականությունը, ընդգծում է այն , թե մենք ինչ նշանակություն ենք տալիս այս ընտրություններին, սրանք լինելու են նախագահական ընտրություննների 2-րդ ռաունդը, մեր պայքարը քաղաքապետի պաշտոնի համար չէ»,- հայտարարեց նա: Լևոն Զուրաբյանի մեկնաբանությամբ, սա հստակ ուղերձ է ամբողջ հայ հասարակության, որ իրենք ելել են պայքարի այս ամբողջ «օլիգարխիկ, կրիմինալ» համակարգի դեմ. «Սա չի լինելու պայքար ինչ-որ ցուցակների դեմ, սա չի լինելու պայքար Բեգլարյաննների դեմ, սա լինելու է պայքար արատավոր տնտեսական քաղաքական համակարգի դեմ, պայքար օրինականության հաստատաման համար, և Լևոն Տեր-Պետրոսյանի ընգրկումով մենք այս ուղերձը հստակ ուղարկում ենք բոլորին»: Ըսր նրա` ՀԱԿ-ը մայրաքաղաքով է սկսելու ժողովրդավարության հաստատման գործընթացը ամբողջ Հայաստանում.«Մենք կոչ ենք անում երևանցիներին ակտիվորեն մասնկացվել ընտրություններին`հասկանալով, որ այսօր երևանցիների ձեռքում է գտնվում ամբողջ Հայաստանում համաժողովրդավարական շարժման հաղթանակի բանալին»,-հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը: Լևոն Զուրաբյանը որևէ կասկած չունի, որ օրինական ընտրությունների արդյունքում Համաժողովրդական շարժումը փայլուն հաղթանակ կկրի: Նա տարբերություն է տեսնում ներկա իրավիճակի և այն իրավիճակի միջև, որ առկա էր նախագահական ընտրությունների ժամանակ. «Այն ժամանակ ժողովրդի մի մասը, կիսելով մեր քաղաքացիական շարժման արժեքները, այնուամենայնիվ զուտ տնտեսական կենցաղային մակարդակով ուներ «յոլա գնալու» փիլիսոփայություն, այսօր արդեն կորցրել է անգամ այդ տնտեսական հեռանկարի զգացումը, այս վիճակի հետ ոչ ոք չի հաշտվելու»,-համոզված է նա: Լևոն Զուրաբյանը հավելեց նաև, որ իրենք հավատարիմ են լինելու ժողովրդավարական խաղաղ մեթոդներին, իսկ իշխանությունների կողմից նոր բռնությունների կիրառումը չի մարսվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter