HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Լևոն Զուրաբյան. «Այսօր որևէ մեկի կողմից չի հասկացվի ըննդիմության չմիանալու որևէ քայլ»

Արդեն հայտնի է, որ մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Մենք խնդիր ունենք ստեղծել մեկ ընտրովի իշխանություն, որը կունենա ընտրովի հիմքեր, դրանից հետո այս բանդիտական ռեժիմի փլուզումը ժամանակի հարց է, Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքապետ կաշխատի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան պետք է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ցուցակի երկրորդ համարում ՀԺԿ նախագահ  Ստեփան Դեմիրճյան է, բայց իրենց 2-3 օր կպահանջվի, որ ամբողջական ցուցակը նախապատրաստեն ու հանձնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ ՀԱԿ-ը և խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգությունը», միասնական ցուցակով են մասնակցելու մայիսի 31-ին Երևանում կայանալիք ավագանու և քաղաքապետի ընտրություններին. «Մենք արդեն հրապարակել ենք մեր որոշումը, սա բարդ պրոցես էր, քննարկում էինք բոլոր տարբերակները բոյկոտից սկսած մինչև տարբեր թեկնածուների առաջադրում, բայց մենք հանգել ենք մի տարբերակի, որին բոլորը համաձայն են կոնգրեսում  և մենք պաշտոնական դիմել են Ժառանգությանը  միասնական ցուցակով հանդես գալու նպատակով բանակցություններ վարելու համար»,-ասաց ՀԱԿ համակարգողը: Լևոն Զուրաբյանը հավելեց նաև, որ այսօր որևէ մեկի կողմից չի հասկացվի ընդդիմության չմիանալու որևէ քայլ. «Կա միավորված ընդդիմություն և պակասում է ընդամենը մեկ շտրիխ, որ այդ ընդիմությունը լրիվ միավորվի: Մեր մեջ պառակտում չկա»,- հայտարարեց նա: Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, Հետքին ասել էր, որ  «Ժառանգություն»-ը միշտ կողմ է եղել իմաստալից, արդյունավետ լուծումների, ոչ թե հերթական կարճ միացումների: Ես կարծում եմ, որ մի երկու օրից պաշտոնապես կարծիք կհայտնենք: Որքան էլ Ձեզ տարօրինակ թվա, ես որեւէ բանակցության չեմ մասնակցել եւ չեմ կարող ասել, թե ընդդիմությունն արդյոք միասնական ճակատով հանդես կգա, թե ոչ: Բայց ես միասնության կողմնակից եմ, եթե այն հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, հաղթելու գրավականի վրա, այլ ոչ թե տեխնիկական կամ մանր լուծումներ գտնելու դիտման վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter