Ֆինանսական ճգնաժամը կարող է ուշացնել համալիրի վերականգնման աշխատանքները
Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի փոխանցմամբ` մարտի վերջին կառավարության անդամներն ու Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները կլինեն Տաթեւում` տեղում քննարկելու «Տաթևի վանք. վերածնունդ և զարգացում» ծրագրի մանրամասները:
Հիշեցենենք, որ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից երկրի հարավային բնակավայրերում զբոսաշրջությանը զարկ տալու համար Տաթևի վանական համալիրում իրականացվող ծրագրով նախատեսված է ոչ միայն վանքի վերանորոգում, այլ կիսավեր վանքի և ենթակառույցների հնարավոր վերականգման տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություն, Հալիձորի կիրճի վրա ճոպանուղու կառուցում, ճոպանուղու հարևանությամբ հյուրանոցային համալիրի կառուցում:
Գյուղապետի խոսքով` կառավարությունը ծրագրեր ուներ գյուղամիջյան ճանապարհները նորոգելու, սակայն ֆինանսական ճգնաժամը, թերևս, կուշացնի այդ ծրագրերը կյանքի կոչելը: Նորոգման կարիք ունեն Գորիս-Տաթեւ ու Կապան-Տաթեւ ավտոճանապարհները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել