HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտքի համար առեւանգել են

Երեկ 32-ամյա Ներինա Պ.-ն դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ մարտի 14-ին, ժամը 21.00-ին, իր ծանոթներ Արթուրը, Ալիկը եւ Արմենը, Դավիթաշենի 4-րդ թաղամասի 38 շենքի իրենց բնակարանից առեւանգել են ամուսնուն` 33-ամյա Արկադի Թ.-ին, ապօրինի զրկել ազատությունից ու նախկինում ունեցած 37.000 դոլլար պարտքի դիմաց պահանջել 50.000 դոլար: Հանցագործությունը կատարելու համար իրավապահները Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի բակից բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ս.-ն, 59-ամյա Գարիկ Մ.-ին եւ 45-ամյա Ալեքսան Կ.-ին: «Պարզվել է, որ Ալեքսան Կ.-ն 2007 թ. հունիսի 13-ից, ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու» մեղադրանքով: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter